Խորհրդարանի աշխատանքները խիստ անբավարար եմ գնահատում. Վարուժան Ավետիսյան

Այն պայմաններում, որում ձևավորվեց այս խորհրդարանը, այդ պայմաններն իսկապես բավարար չէին պետության ու ժողովրդի առջև ծառացած խորքային խնդիրները լուծելու համար

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության  քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրադարանի աշխատանքին՝ նշելով, որ իրենք շարունակում են պնդել, որ պետք է տեղի ունենան նոր՝ արտահերթ խոհրդարանական ընտրություններ:

«Դա մեր քաղաքագիտական եզրահանգումն է, որը մնում է ուժի մեջ։ Մենք ասում էինք, որ նոր խորհրդարանական ընտրություն պետք է լինի, այն իմաստով, որ, եթե գիտակցեն դրա անհրաժեշտությունը։ Սա մեր ցանկությունը չէ, այլ մեր պետության օբյեկտիվ շահն է պահանջում։ Այն պայմաններում, որում ձևավորվեց այս խորհրդարանը, այդ պայմաններն իսկապես բավարար չէին պետության ու ժողովրդի առջև ծառացած խորքային խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:

Վարուժան Ավետիսյանը հայտնել է , որ անարդյունավետ է գնահատում, ոչ կամային և ոչ մասնագիտական։

«Խորհրդարանի աշխատանքները խիստ անբավարար եմ գնահատում»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում