Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել միջուկային պատերազմին։

«Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և այն չպետք է սանձազերծել։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ միջուկային պատերազմը կանխելու համար», – հայտարարել է Սի Ծինփինը։

Չինաստանի առաջնորդը միջուկային զենքը բնութագրել է որպես մարդկության գլխին կախված Դամոկլյան սուր՝ ընդգծելով, որ այն պետք է ամբողջությամբ արգելվի և ոչնչացվի։

Սի Ծինփինը նաև նշել է, որ փոխադարձ հարգանքը խոշոր տերությունների հարաբերությունների հիմնարար սկզբունքն է։

Share.