ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ Սթիվ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Քուշները նշել է, որ այցի առաջնահերթություններից են Ուկրաինայի և Եվրոպայի հետ համակարգման ամրապնդումը, երկարատև խաղաղության հիմնական պայմանների շուրջ միասնական դիրքորոշման ձևավորումը, ինչպես նաև բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի օրակարգի և առաջարկվող ձևաչափի համատեղ նախապատրաստումը։

Ըստ նրա՝ քննարկվելու են նաև հետպատերազմյան անվտանգության ապահովման հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի համար վստահելի անվտանգության երաշխիքները և եվրոպական կայունությունն ամրապնդելու ու ապագա հակամարտությունների ռիսկը նվազեցնելու ավելի լայն մեխանիզմները։

«Դոնալդ Թրամփը վճռական է՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին և հաստատելու երկարատև խաղաղություն, որն ամբողջ Եվրոպան ավելի անվտանգ կդարձնի», – գրել է Քուշները։

Share.