Այն փաստը, որ WCIT-ն Հայաստանում այս տարի պետք է իրականացվեր հայտնի էր դեռևս 2016 թվականից

Չեմ կարողանում հասկանալ, թե իշխանական որոշ անձինք (այդ թվում պատգամավորներ) ինչու են հիմա հերքում այդ պարզ ճշմարտությունը

Այն փաստը, որ WCIT-ն Հայաստանում այս տարի պետք է իրականացվեր հայտնի էր դեռևս 2016 թվականից։ Դրա մասին վկայող բազմաթիվ ապացույցներ կան (մամուլի հաղորդագրություններ և այլն)։

Չեմ կարողանում հասկանալ, թե իշխանական որոշ անձինք (այդ թվում պատգամավորներ) ինչու են հիմա հերքում այդ պարզ ճշմարտությունը և ինչո՞ւ են տառապում՝ «ամեն լավ բան միայն մենք ենք անում» անիմաստ հիվանդությամբ․․․

WCIT-ն իսկապես հրաշալի էր կազմակերված և իրականացված: Համերգի մասին նույնիսկ խոսքեր չկան․ այդպիսի համերգ ՀՀ-ում երբևէ չէր եղել: Շնորհակալություն եմ հայտնում այդ ամենի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, որոնց հաջողվեց դեռևս 2016-ին այդ միջոցառումը ՀՀ բերել:

Հ․Գ․ Ավելի լուրջ թեմաներ ունեք միայն ձեզ վերագրելու: Քիչ չեն հետաքրքիր գաղափարները, որոնք նոր իշխանության կողմից է սկսվել ու իրագործվել:

Արսեն Բաբայան