Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել օրենսդրության փոփոխություններին, որոնք արգելում են երեխաների ֆիզիկական պատժի բոլոր ձևերը՝ որպես նրանց դաստիարակության միջոց: Փաստաթուղթն անմիջապես կներկայացվի խորհրդարանի հաստատմանը, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը:
Անչափահասների ֆիզիկական պատժի արգելքը վերաբերում է թե՛ ծնողներին, թե՛ սոցիալական աշխատողներին և ուսուցիչներին: Կառավարությունը նաև մտադիր է հստակեցնել քրեական օրենքը այնտեղ անչափահասների նկատմամբ ծաղրը կանխող նոր դրույթներ ավելացնելով:
Ճապոնիայի ոստիկանությունը անցյալ տարի անչափահասների նկատմամբ ավելի քան 80 հազար ֆիզիկական և հոգեբանական բռության հաղորդում է ներկայացրել:
0Comments