Պատրաստ եմ մահանալ. անժամկետ հացադուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքացին պատմում է ,որ Էջմիածնում իր շինանյութի խանութն այս պահին փակվելու վտանգի տակ է

Էջմիածնի բնակիչ Հայկ Ավետիսյանը կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա իրականացնողներից մեկն է։

Քաղաքացին պատմում է ,որ Էջմիածնում իր շինանյութի խանութն այս պահին փակվելու վտանգի տակ է։

Հայկ Ավետիսյանի խոսքով՝ միշտ պարտաճանաչ վճարումները կատարել է, սակայն երբ վատացել է եղբոր առողջական վիճակը, բուժման համար գումար է հատկացրել և արդեն պետական տուրքի վճարումները կատարելիս սկսել է մի շարք դժվարությունների հանդիպել։

Քաղաքացին նշում է, որ արդեն մի քանի ժամ է՝ անժամկետ հացադուլ է հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում։