ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 37-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,
- «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Վարժական հավաքներ հայտարարելու մասին,
- ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին,
- Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ բաշխման վերաբերյալ 2019 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) հաստատելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
- 18-23 տարեկան անձանց նկատմամբ, որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն, մասնագիտացված խնամատարության իրականացման կարգը սահմանելու մասին եւ այլ հարցեր:
0Comments