Դուք Ձեր վիճակը պատկերացնո՞ւմ եք, երբ կտապլվի այս ռեժիմը… Գևորգ Կոստանյանի վրա ինչ-որ գործ կարկատելու մասին. նախկին պատգամավոր

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց կալանավորել Նորայր Փանոսյանին, որ Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գրպանում տեղավորելու օպերացիային իր մասնակցությունն ունենա:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերի համար հրահանգով գործ կարող քննիչներին, դատախազներին և դատավորներին հիշեցրեք, որ Վահագն Հարությունյանը հետախուզման մեջ է, ռեժիմը մտմտում է նաև Գևորգ Կոստանյանի վրա ինչ-որ գործ կարկատելու մասին:

Երկուսին էլ իրենք շատ լավ ճանաչում են, երկուսի մասնագիտական, մարդկային և տղամարդկային հնարավորություններից լավ տեղյակ են, ուստի հարց տվեք. դուք Ձեր վիճակը պատկերացնո՞ւմ եք, երբ կտապլվի այս ռեժիմը»: