Ահա այսպես է ձևավորվում «հանրային կարծիքը» Ամուլսարի խնդրի շուրջ

Ամուլսարի «պաշտպան», ակտիվիստ Անի Խաչատրյանը, ով կասկածվում է անցյալ շաբաթ գնդեվազցի երիտասարդ աղջկան բռնության ենթարկելու մեջ, այս շաբաթ հետապնդել է Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանին

Հարգելի իրավապահ մարմիններ, այն, որ դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ ոտնձգությունները կանխում եք ու մարդիկ եք ձերբակալում՝ լավ եք անում։ Ավելին, նման վարքագիծ պետք է վաղուց որդեգրած լինեիք ու կանխեիք և պատժեք, օրինակ, Ջերմուկում բնապահապան ակտիվիստներին։
Օրինակ, մոտ մեկ տարի առաջ ակտիվիստ ու Ամուլսարի ճանապարհ փակող Անին հարձակվում է այս ջերմուկցու վրա ու ճնշումների է ենթարկում։ Ինչո՞ւ այս մարդու հանդեպ իրականացվող հարձակումների ու ոտնձգությունների համար ակտիվիստին չեք պատժում ու կանխում։ Ի՞նչ է, օրենքը ընտրովի՞ է, թե՞ բնապահպան ակտիվիստներին կարելի է հարձակվել, վիրավորել ու ճնշել մարդկանց։
Հ․Գ․
Ի դեպ, հենց ակտիվիստների կողմից նկարահանված այս տեսանյութը հեռացրել են իրենց էջից։

«Ամուլսարի «պաշտպան», ակտիվիստ Անի Խաչատրյանը, ով կասկածվում է անցյալ շաբաթ գնդեվազցի երիտասարդ աղջկան բռնության ենթարկելու մեջ, այս շաբաթ հետապնդել է Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանին: Պատճառն այն է, որ ջերմուկցի Արմեն Գրիգորյանը համարձակվել է խոսել այն մասին, որ Ամուլսարի ծրագիրը տնտեսական դրական ազդեցություն կունենա Ջերմուկի վրա:
Երևանից եկած Անի Խաչատրյանը բացահայտ ագրեսիվ ու սադրիչ եղանակներով փորձում է լռեցնել հակառակը կարծիքը՝ միաժամանակ նախազգուշական ազդակներ հաղորդելով մյուսներին, որ Լիդիանի մասին ցանկացած դրական խոսք արտահայտողի հանդեպ կկիրառվի նույնանման վերաբերմունք:
Ահա այսպես է ձևավորվում «հանրային կարծիքը» Ամուլսարի խնդրի շուրջ՝ ճնշելով ու խեղդելով ցանկացած դրական արձագանք Ամուլսարի վերաբերյալ»: