ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն իր էջում գրում է.
«Այսօր մարդամեջ դուրս գալու մասին խոսում է մեկը, որի մարդամեջ դուրս գալու անփառունակ և խայտառակ էջը Էլեկտրիկ Երևանի հայտնի վանկարկումներն ու դեպքի վայրից ճողոպրելն էր։ Կյանքը և մարդիկ Ֆեյսբուքում չեն, կյանքը և մարդիկ այնտեղ են, որտեղ դուք չեք կարող լինել մարդամեջի կամ առաջին պլանի մարդ։
Պակաս եք երազում ՄԱԿ֊ի կամ այլ կարևոր ամբիոններին, թեկուզ մի փոքր, մոտիկ գտնվել, հասկանում եմ, որ ծանր եք տանում Օլիմպոսից գահավիժելը, բայց, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ ով ինչ ցանի, այն՝ կհնձի»։
Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Փաշինյանը հեչ մարդամեջ հանելու բան չէ:
0Comments