ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումների կիրարկումը, որոնք նախատեսված են նոր օրենքով։ Կասեցումը գործելու է մինչև նրա կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից համապատասխան ծանուցումը, այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հոկտեմբերի 16-ին հրապարակված նախագահական հրամանագրում։

Ըստ փաստաթղթի՝ նշված բացառությունները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը կամ Պետքարտուղարը չեն որոշի, որ լրացուցիչ միջոցառումներ են անհրաժեշտ։ Հրամանագրում չի նշվում այդ բացառությունների գործողության ավարտի ժամկետը։

Հարկ է նշել, որ սեպտեմբերի 18-ին Թրամփը ստորագրեց Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որը պահանջում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև պետական ​​ձեռնարկությունների նկատմամբ։

Օրենսդրությունը նախատեսում է մինչև 500% մաքսատուրքերի սահմանում Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար, և մինչև 100%՝ այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք ռուսական էներգակիրների խոշոր գնորդներ են։

Միաժամանակ, օրենքը թույլ է տալիս ԱՄՆ վարչակազմին ձեռնպահ մնալ այդ միջոցառումների կիրարկումից, եթե այն եզրակացնի, որ դա չի բխում ազգային շահերից։

Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրում նշվում է, որ օրենքի հիմնական դրույթները առայժմ ուժի մեջ չեն մտնի։

Share.