ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ծանոթանալ Իրանի Պարսից ծոցում անվտանգության պահպանման ծրագրին: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Նրա խոսքերով, ինքը միշտ բաց է նման ծրագիրը քննարկելու համար:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի ղեկավարության հետ որևէ հանդիպում չի նախատեսում:
Դրանից առաջ Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին շեշտել է, որ ՄԱԿ-ին Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու հարցով տարածաշրջանային երկրների հետ համագործակցության նախագիծ կներկայացնի:
0Comments