Աշոտ Ղուլյանի որդին ամուսնացել է

Ծնողներիս մաղթանքը մեկն է, նույնը ինչպես հայկական բոլոր ընտանիքներում՝ բախտավո՛ր ու երջանի՛կ լինեք առհավետ

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր էջում գրում է.

«Մեր ընտանիքը համալրվեց. ավագ որդիս՝ Վլադիմիրը, ամուսնացավ գեղեցկուհի Մերիի հետ: Բոլոր ծնողները, որ ամուսնացրել են իրենց որդիներին, կհասկանան իմ հուզմունքն ու ոգևորությունը: Մեր զավակներին երջանկության հասցնելու ցանկությունը աներևակայելի մի ճանապարհ է անցնում, և այս հանգրվանում այն ինձ համար արդեն իրականություն է:

Ծնողներիս մաղթանքը մեկն է, նույնը ինչպես հայկական բոլոր ընտանիքներում՝ բախտավո՛ր ու երջանի՛կ լինեք առհավետ»: