Հերքում. «ANI PRODUCT»-ն ու «Անի» տաքսի ծառայությունը կապ չունեն Գագիկ Խաչատրյանի հետ

«ANI PRODUCT» ընկերության և «Անի» տաքսի ծառայության միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է

«Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։  Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրները, պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկատվությունը։  Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին և մինչ այսօր ընկերության միակ սեփականատերը Մկրտչյանների ընտանիքն է։  «Անի» տաքսի-ընկերությունը հիմնադրվել է 2004-ին մի խումբ երիտասարդ ընկերների կողմից, այժմ ծառայությունը պատկանում է «Ժորժետ» ՍՊԸ-ին, որի հիմնադիր նախագահն է Արմեն Կառլենի Մկրտչյանը։  Խնդրում ենք, այսուհետ չշահարկել «ANI PRODUCT» ընկերության և «Անի» տաքսի ծառայության անունները՝ կապելով մեր համբավը և ձեռքբերումները երրորդ անձանց հետ»,-ասված է հաղորդագրությունում։
 
Հաղորդագրություում նշվում է նաև հետևյալ հղումները, որոնք ներկայացնում են ընկերությունների ստեղծման պատմությանն ու գործունեությանը։
 
«Անի» կաթնամթերքի գործարան - http://bit.ly/2lZ9AYI
«Անի» տաքսի-ընկերություն - http://bit.ly/2ks9Z5u