Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսված է վաղը: Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:
Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ որոշումը կլինի այսօր։
Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։
ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա նիստում Քոչարյանի բողոքների քննությանը կմասնակցի 5 դատավոր, և ամեն մի ձայնը, ըստ էության, որոշիչ կլինի։
0Comments