Կրկին դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կայացրած որոշումների դեմ դատախազների դժգոհության ալիքը նոր թափ է ստանում: ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարը կրկին դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սակայն դատախազությունում տարածված լուրերի համաձայն` դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի ներքին կռիվները առավել լայն թափ են ստանում, քանի որ մի շարք դատախազներ չեն հաշտվում ՀՀ գլխավոր դատախազի որոշումների հետ եւ բանավոր կերպով չկարողանալով խնդիրը լուծել` դիմում են դատարան:

Արդյունքում մեկ տարի անց Վահագն Մուրադյանը չի հանձնվել եւ կրկին դիմել է դատարան: Դատելով իրավիճակից` հատկապես կարեւոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնում այլ անձ է նշանակվել, իսկ դրան զուգահեռ էլ Գլխավոր դատախազը Վահագն Մուրադյանի աշխատանքում սահմանափակումներ է մտցրել»: