Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններ անցկացնել առաջարկել են սորոսականները:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ վստահեցնելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում է, երբ ասում է, որ չեն կեղծի ընտրությունները՝ որպես օրինակ ներկայացնելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գործողությունները, երբ նա իր կուսակիցներին հորդորեց սեղմել մյուս պատգամավորների կոճակները:
Մալյանի խոսքերով, արտահերթ ընտրությունները սորոսականներին տալու էր իշխանության ներսում ավելի մեծ ուժ, լծակների մեծացում, ավելի շատ պատգամավորներ, ավելի մեծ ազդեցություն ԱԺ-ում ու գործադիրում. «Ըստ էության, դա բերելու էր իշխանության ամբողջական զավթման սորոսականների կողմից»:
«Սորոսականները շատ ոգևորվել էին այդ հեռանկարից: Նրանք Նիկոլ Փաշինյանին բացատրել էին իբր իրենք չեն հալածի իրեն որպես դավաճանի, որպես զոհերի ուղիղ պատասխանատու ու մեղավոր, որպես տապալումների մեղավոր:
Նիկոլ Փաշինյանը, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, գնաց այդ քայլին: Սորոսականներն իրենց հերթին արագ մտան քարոզարշավի մեջ, ակտիվացան սորոսական կուսակցությունները»,-ասաց նա:
Մալյանը խոստացավ ընտրություններից առաջ հրապարակել սորոսական կուսակցությունների, Սորոսի հետ առնչություն ունեցող քաղաքական ուժերի ամբողջական ցուցակն ու կհիմնավորի. «Դրանց մեջ կան ինչպես նոր, այնպես էլ մի քանի տարվա կուսակցություններ»:
Մալյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների ժամանակ սորոսականները քննադատելու են թե՛ նախկիններին, թե՛ այսօրվա իշխանություններին՝ փորձելով մարդկանց մոլորեցնել իբր այս իշխանության հետ կապ չունեն. «Բայց մենք ամեն ինչ պատմելու էինք, որպեսզի մարդիկ իմանային, տեղյակ լինեին»:
0Comments