Ստամբուլում օգոստոսի 30-ին կկայանա Իրանի վերաբերյալ հանդիպում, որին կմասնակցեն ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

Գերմանական և թուրքական կողմերը նախաձեռնել են բանակցությունները։ Նախարարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման ուղիները և տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ Մասնակից երկրները ակնկալում են, որ հանդիպումը ԱՄՆ-ին ազդանշան կտա Իրանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։

Գործակալությունը հայտնում է, որ օրակարգում կլինեն նաև Սև ծովում ստեղծված իրավիճակը և ուկրաինական հացահատիկի արտահանումը։

Share.