Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղության և հավասար պայմաններով համագործակցության ձգտման վրա, մինչդեռ էքսպանսիոնիզմը չի կարող որևէ պետության երկարաժամկետ շահերն ապահովել։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ երկրի հինգ նորանշանակ դեսպանների նշանակման արարողության ժամանակ։

«Միջազգային ասպարեզում Իրանի Իսլամական Հանրապետության մոտեցումը միշտ եղել է խաղաղասիրական և համագործակցությանն ուղղված։ Դեսպանները պետք է այս դիրքորոշումը ներկայացնեն միջազգային հանրությանը։

Ոչ մի երկիր չի կարող իր շահերն ապահովել չափազանցված պահանջների հաշվին։ Կայուն զարգացումը հնարավոր է միայն փոխշահավետ համագործակցության միջոցով», — ընդգծել է Իրանի նախագահը։

Share.