Արթուր Գևորգյան․ Այս ամենը, ոչ այլ ինչ է, քան հանցավոր անգործություն

Առանց որևէ պատճառի, առանց որևէ վարչական ակտի ՀՀ կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարությունը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ամենը, ոչ այլ ինչ է, քան պաշտոնատար անձանց կողմից իրականացվող հանցավոր անգործություն:

Առանց որևէ պատճառի, առանց որևէ վարչական ակտի ՀՀ կրթության, գիտության,մշակույթի եւ սպորտի նախարարությունը (ի դեմս պաշտոնատար և պատասխանատու անձանց) հրաժարվում է իր պարտականությունները կատարելուց, որը վկայում է այն մասին, որ վերջիններս հրաժարվում են դատական ակտը կատարելուց, ինչպես նաև դրսևորում են այնպիսի արարք, որը պետք է քրեաիրավական գնահատականի արժանանա»: