ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, գրել է. «Նախկին «հաջորդ վարչապետ» Սամվել Կարապետյանի թիմակիցներից մեկը, որը ԱԺ-ում առաջադրվել է ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՓՄՁ-ի մասին ինչ-որ նվազումներից էր խոսում։ Մի կողմ թողնենք, որ հիմնականում սխալ-մխալ բաներ էր ասում։ Ոչինչ։ Հիմա մարդ է, չգիտի, ի՞նչ անենք։

Պարզապես մեկ վիճակագրական թիվ ներկայացնեմ.

ակտիվ գործող տնտեսվարող սուբյեկտների քանակը աճել է 2,2 անգամ.

2018թ.-ի հունվարի 1-ին՝ 45525 հատ,

2026թ. հունվարի 1-ին՝ 99903 հատ»։

Share.