ԱՄՆ Ալյասկա նահանգի արևմուտքում ութ մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։

Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը, որի երկու օդաչուների և վեց ուղևորների է եղել, թռիչք է կատարել Անքորիջից և կործանվել Նյունեմ հրվանդանի շրջանում։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ինքնաթիռում գտնվող մարդկանց վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Share.