Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ուկրաինական «Դոնբասի արդյունաբերական միություն» մետալուրգիական կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը հանցակիցների հետ կազմակերպված խմբող առավել խոշոր չափերի խարդախության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, հաղորդում է rapsinews.ru-ն։
Դատավճիռն ընդունել է Մոսկվայի քաղաքային դատարանը։ Օլեգ Մկրտչյանը չի ընդունում մեղքը։
Դատարանի որոշմամբ, Մկրտչյանը պետք է վճարի 900 հազար ռուբլի տուգանք, իսկ «Արդյունաբերական ակտիվներ հիմնադրամի» օգտին փոխանցի 198 միլիարդ ռուբլի։
Քննության վարկածով, Մկրտչյանը 2009-2013 թվականներին օֆշորային ընկերությունների միջոցով «Внешэкономбанк»-ից ստացել է վարկային միջոցներ եւ կատարել է ավելի քան 1 միլիարդ ռուբլու խարդախություն։
Մկրտչյանը կալանավորված է 2019թ․ փետրվարի 8-ից։
0Comments