Իմ հանձնարարությամբ բժշկական ապահովագրության ծրագիրն ԱՅԼԵՎՍ ՉԻ ֆինանսավորելու անչափահասների համար սեռափոխության վիրահատությունները և հորմոնալ թերապիան։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք չենք պատրաստվում վճարել մեր անմեղ երեխաների նկատմամբ իրականացվող այս բարբարոսական վիրահատությունների և պրակտիկաների համար, որոնք նրանց երիտասարդ օրգանիզմներին պատճառում են աներևակայելի և անդառնալի վնաս։
Այս հարցում մեր հաստատակամ դիրքորոշման և վերջին մեկուկես տարվա ընթացքում գործադրված ճնշման շնորհիվ ԱՄՆ-ի տասնյակ հիվանդանոցներ արդեն դադարեցրել են այսպես կոչված «գենդերային հաստատող օգնությունը», և մենք ակնկալում ենք, որ շատ ուրիշներ ևս կհետևեն նրանց օրինակին։
Պարզապես մտածեք, թե որքան շատ երիտասարդ, անմեղ և, հնարավոր է, շփոթված երեխաների դա կպաշտպանի։ Մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է, որ ձեր երեխաները մինչև ընտրական տարիքի հասնելը կարողանան հեռացնել իրենց վերարտադրողական օրգանները, նախագահ Դոնալդ Թրամփը (Ես՛) և Հանրապետական կուսակցությունը հայտարարում են, որ սա ԱԲՍՈՒՐԴ Է, և մենք պաշտպանելու ենք Ամերիկայի երեխաներին։ Խնդրում եմ, սա հիշեք, երբ նոյեմբերին քվեարկեք միջանկյալ ընտրություններում», — նշել է Թրամփը։
