Օգոստոսի 12-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Նրա թեկնածությունը ներկայացրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ ըստ ԱԺ կանոփնակարգ օրենքի ԱԺ 12 հանձնաժողովներից 3–ի նախագահները պետք է լինեն «Ուժեղ Հայաստանից», իսկ մեկը՝ «Հայաստան» խմբակցությունից։
