Հյուսիսային Կորեան անհայտ տիպի երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծով: Այս մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը ՝ հղում անելով զինվորականներին:
Նրա խոսքով՝ գործարկումը կատարվել է Խամխին քաղաքից, որը գտնվում է ԿԺԴՀ հյուսիս-արևելքում: Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին:
Այլ մանրամասներ ներկայումս չեն հաղորդվում:
Ավելի վաղ նմանատիպ արձակման մասին հայտնի էր դարձել օգոստոսի 6-ին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, այդ ժամանակ ԿԺԴՀ մարտավարական հրթիռների փորձարկումներն անցկացվել են Կիմ Չեն Ընի գլխավորությամբ:
0Comments