Երեկ կայացավ «Բարսելոնայի» հիմնադիր Ժոան Գամպերին նվիրված գավաթի խաղարկության հանդիպումը կատալոնական ակումբի և «Արսենալի» միջև:
Խաղից առաջ «Կամպ Նոուին» ներկայացվեց թիմի նորեկ Անտուան Գրիզմանը:
Ինչից հետո ելույթ ունեցավ թիմի ավագ Լիոնել Մեսսին:
«Դժվար է ինչ-որ բան ասել նախորդ մրցաշրջանից հետո։ Բայց ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ես կրկնում եմ նույնը, ինչ ասել եմ, ապա. Ես վստահ եմ այս թիմի, այդ խաղացողների, մարզչական շտաբի վրա և ես չեմ կասկածում, որ միասին մենք կրկին կպայքարենք ամեն ինչի համար», - հայտարարել է Մեսսին, որը մեկ տարի առաջ խոստացել էր անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգայում:
«Նախորդ մրցաշրջանը բոլորի համար դառը ստացվեց, բայց չի կարելի մոռանալ Լա Լիգայում 11 տարվա ընթացքում 8-րդ հաղթանակը։ Ցանկացած ակումբի և մեր համար նույնպես դա հիանալի արդյունք է։ Սա մեծ ձեռքբերում է, և գուցե այսօր մենք նրան չենք տալիս այն արժեքը, որին արժանի է, բայց մի քանի տարի անց մենք կհասկանանք, թե որքան դժվար էր դա անել։ Այս ակումբը միշտ պայքարում է ամեն ինչի համար, և այս տարին բացառություն չի լինի։ Մենք ունենք նոր երազանքներ ևեւ մեծ ցանկություն»,-նշել է Արգենտինացին:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսի հաղթական գոլի շնորհիվ «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Արսենալին» և նվաճեց «Գամպերի Գավաթը»:
0Comments