Կահիրեում պայթյունի արդյունքում առնվազն 17 զոհ և 32 վիրավոր կա: Այս մասին հայտնում են Եգիպտոսի Առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ հայտնվում էր 16 զոհի և 21 վիրավորի մասին:
Նախնական տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել ավտավթարի արդյունքում:
Դեռ տեղեկություն չկա այն մասին, որ ավտովթարը հնարավոր է միտումնավոր է եղել և դեպքը կարող է դիտարկվել որպես ահաբեկչություն:
0Comments