Կանանց մեկ երրորդը թաքցնում է հագուստի ծախսերը

Հետազոտությանը մասնակցել է 1.400 կամավոր
հագուստ

Բրիտանական գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն, կանանց ավելի քան մեկ երրորդն ամուսիններից եւ սիրեցյալներից թաքցնում է հագուստի իրական ծախսերը:

Ըստ Daily Mail-ի, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շուրջ 37%-ը սիրելիներին չի ասում նոր զգեստ կամ կոշիկ գնելու մասին: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա այդպես վարվում է նրանց միայն 9%-ը: Ուժեղ սեռի ներկայացուցիչներն էլ սովորաբար թաքցնում են տեխնիկայի ծախսերը, այդ թվում՝ հեռախոսների եւ վիդեոխաղերի: Կանանց շրջանում այդ ցուցանիշը 6% է:

Հետազոտությանը մասնակցել է 1.400 կամավոր: Հարցման ընթացքում նաեւ պարզվել է, որ կանանց 29 եւ տղամարդկանց 6%-ը ծախսերի մասին ստում են իրենց երեխաներին: