Honda Motor-ը փոքր-ինչ թարմացրել է Accord սեդանը Ճապոնիայի ներքին շուկայի համար

Փոփոխություններն աննշան են։ Մասնավորապես, լուսարձակների բլոկում կողային խորոշ լույսերն այժմ ոչ թե նարնջագույն են, այլ անգույն, հայտնում է Drom.ru-ն։ Բախարգելների ստորին հատվածներում և շեմերին առկա աերոդինամիկ ծածկույթներն այսուհետ այլևս սև չեն, այլ ներկված են թափքի գույնով։ Բացի դրանից, թափքի հետ միասնական գույնով սկսել են ներկել նաև ճաղավանդակի և լուսարձակների բլոկի միջև ընկած տարրերը։

Մոդելը տեխնիկական փոփոխություններ չի կրել։

Honda Accord XI-ը Ճապոնիայի շուկայում առաջարկվում է 2024 թվականից։ Accord XI-ի երկարությունը, լայնությունը և բարձրությունը համապատասխանաբար կազմում են 4971, 1862 և 1450 մմ, անվաբազան՝ 2830 մմ։ Մոդելը համալրվում է հիբրիդային ուժային համակարգով, որում 2,0-լիտրանոց բենզինային մթնոլորտային LFA շարժիչը (145 ձիաուժ, 175 Նմ) համակցվում է էլեկտրաշարժիչի, գեներատորի և լիթիում-իոնային մարտկոցի հետ։ Ընդհանուր առավելագույն հզորությունը 184 ձիաուժ է։ Կայանքն ունի աշխատանքի երեք՝ Hybrid Drive, Engine Drive և EV Drive ռեժիմ։

Share.