Բրիտանական Range Rover ապրանքանիշը ներկայացրել է Range Rover Sport-ի էլեկտրական տարբերակը, հայտնում են news.am-ը և Autocar-ը։
Նոր Sport Electric-ը ստացել է երկու էլեկտրաշարժիչ՝ ընդհանուր 542 ձիաուժ հզորությամբ, 118,5 կՎտ·ժ տարողությամբ մարտկոց և մինչև 602 կմ ընթացքի պաշար։ Մեծ Բրիտանիայում գները սկսվում են 109 հազար 810 ֆունտ ստեռլինգից։
Տեխնիկական առումով մոդելը գրեթե նույնական է վերջերս ներկայացված Range Rover Electric-ին։ Միաժամանակ արտադրողն ակնկալում է, որ Sport Electric-ը կմիավորի հզոր սպորտային ամենագնացի դինամիկան Range Rover-ին բնորոշ հարմարավետության, շքեղության և անցունակության հետ։
.jpg)
Զրոյից մինչև 100 կմ/ժ ավտոմեքենան թափ է հավաքում 4,3 վայրկյանում՝ մոտավորապես ժամանակակից բարձր արտադրողականությամբ V8 շարժիչով Range Rover Sport տարբերակների մակարդակով։
Միևնույն ժամանակ ինժեներները հատուկ ուշադրություն են դարձրել կառավարելիությանը։ Մեծ մարտկոցը տեղադրված է թափքի հատակի տակ, ինչի շնորհիվ էլեկտրամոբիլի ծանրության կենտրոնն ավելի ցածր է, քան ներքին այրման շարժիչով տարբերակներինը։ Range Rover-ը նաև Sport Electric-ի թափքը անվանում է ընտանիքում ամենակոշտը։
Հագեցվածքում ներառված են թափքի թեքումները ճնշող ակտիվ համակարգ, ադապտիվ կախոց և լիակառավարվող շասսի՝ ղեկվող հետևի անիվներով։ Արտադրողի մտահղացմամբ՝ դա պետք է ավտոմեքենային հնարավորություն տա համատեղել ճանապարհին ավելի սուր կառավարելիությունը լիարժեք ամենագնացի հնարավորությունների հետ։
Մարտկոցն օգտագործում է 800-վոլտանոց էլեկտրական ճարտարապետություն և աջակցում է մինչև 350 կՎտ հզորությամբ լիցքավորմանը։ Կուտակիչը լիովին հերմետիկ է, ուստի էլեկտրամոբիլը, ինչպես Range Rover-ի մյուս մոդելները, կարող է խոր ջրային արգելքներ հաղթահարել։
Արտաքնապես Sport Electric-ը գրեթե չի տարբերվում ներքին այրման շարժիչով տարբերակից։ Էլեկտրամոբիլը կարելի է ճանաչել թեթևակի փոփոխված ռադիատորի ցանցով և հատուկ անվահեծերով։
Վաճառքներն արդեն սկսվել են, իսկ առաջին ավտոմեքենաները գնորդները կստանան հաջորդ տարի։
Բացի դրանից, հասանելի կլինեն նաև ավելի թանկ Autobiography համալրումը և սահմանափակ First Edition սերիան։
