Դավադրության «մարշալ-պլանը» օդում մնաց. Բաբայանի թիմում նահանջի տրամադրություններ են․ «Իրատես»

Վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա

«Իրատես» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի թիմում անորոշությունը գնալով խորանում է: Վերջիններս վստահ են եղել, որ իրենց հավաքած ստորագրությունները «մեծ տպավորություն» են թողնելու բոլորի վրա, ինչն էլ քարտ-բլանշ է դառնալու իրենց ձեռքին, որպեսզի կյանքի կոչեն դավադրության մարշալ-պլանը, ռուսական որոշակի ազդեցիկ ուժերի հովանավորության ներքո՝ ցնցումների տանեն Ղարաբաղը:

Սակայն ստորագրությունների հրապարակումից «հինգ րոպե պակաս» հայաստանյան դեսանտի իջեցումը Ղարաբաղ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի տեսքով, ինչպես նաեւ ողջ հայ հանրության վերաբերմունքն այդ դավադրությանը, Բաբայանի թիմում նահանջի տրամադրությունները գերիշխող դարձրին:

Նախատեսված էր, որ հուլիսի 21-ին պետք է տեղի ունենար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համագումարը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով:

«Կամանդույուշչիի» թիմում այն տեսակետն է շրջանառվում, որ եթե կարողանան խորհրդարանական ընտրություններին մասնակցել ու մի կերպ մտնել խորհրդարան, դա արդեն մեծ բան կլինի»,-ասաց թիմին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում