ԱՄՆ-ում բնակվող ու Ֆեյսբուքում բնակվող հայհոյող կանանց մասով մի բան ենք մտածել: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
Սամսոնյանը նշեց, որ որոշել են այդ կանանց անունները հանձնել ԱՄՆ իշխանություններին. «Մարդիկ կան, ովքեր Գլենդելի քաղաքային խորհրդում ելույթներ են ունենում, բացառապես տեռոր են քարոզում»:
Ինչ վերաբերում է Հայաստանում հայհոյող կանանց, Սամսոնյան ասաց, որ հայհոյող կանանց ցուցահանդես են անելու Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում, որտեղ քաղաքացիները կարող են գտնել իրենց հայհոյող մայրիկներին, տատիկներին, գրում է analitik.am:
Սամսոնյան ասաց, որ սա տարբերակներից մեկն է նման կանանց դեմ պայքարելու համար, իսկ երկրորդ տարբերաը, որն ընդունելի չէ, բռունցքներով պայքարն է:
0Comments