Ինչպե՞ս է սիգարետն ազդում օդի որակի վրա. արդյունքները կզարմացնեն Ձեզ

Աղտոտված օդը տարբեր թունավոր արտանետումների հետեւանք է, ինչը կարող է ծանր ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա

Սենյակի այն հատվածի օդը, որտեղ օգտագործվել է IQOS, որակի առումով չի զիջում այն հատվածի օդին, որտեղ որեւէ սարք չի օգտագործվել՝ ի տարբերություն սիգարետի։

 

Աղտոտված օդը տարբեր թունավոր արտանետումների հետեւանք է, ինչը կարող է ծանր ազդեցություն ունենալ մարդկանց առողջության վրա: Վնասակար նյութերը ներթափանցում են ոչ միայն շնչուղիներ, այլեւ արյունատար համակարգ, օրգանիզմի տարբեր հյուսվածքներ՝ նպաստելով մի շարք հիվանդություններ։

Օդի աղտոտվածության հետեւանքով հիվանդությունների ավելացման միտումը նկատվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։

Ի՞նչը կարող է աղտոտել օդը շինությունների ներսում

Օդի որակը գնահատվում է մաքուր, երբ բացակայում են օդի հիմնական աղտոտիչները՝ վնասակար կոնցենտրացիաներով: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ զարգացող երկրների բնակչությունը ժամանակի 90 տոկոս տոկոսն անցկացնում է փակ տարածքներում, ուստի շատ կարեւոր է բնակարաններում ու գրասենյակներում վերահսկել օդի որակը:

Շինությունների ներսում գտնվող շինանյութերը, ինտերիերի զանազան իրեր արտազատում են առողջության համար վնասակար նյութեր, ինչպիսիք են՝ ֆորմալգեդիդը, ֆենոլը, ստիրոլըեւ այլն: Աղտոտման աղբյուրներ են նաեւ տան, գրասենյակի, պատերը, առաստաղը, կահույքը, գորգերը, լվացող միջոցները, այսպես կոչված կենցաղային քիմիան, փոշին, սնկերը եւ, իհարկե, սիգարետի ծուխը:

ծուխ

Սիգարետի ծուխը՝ որպես օդի աղտոտման ամենավտանգավոր տեսակ

Սիգարետի ծուխը փակ տարածքում օդի աղտոտման ամենատարածված եւ վտանգավոր տեսակներից մեկն է․ այն պարունակում է ավելի քան 7 000 քիմիական միացություն, որոնցից 100-ը թունավոր են: Դրանք ոչ միայն քայքայում են օրգանիզմի բջիջները, այլ նաեւքաղցկեղածին են, իսկ ծուխն առանց օդափոխության կարող է օդում պահպանվել մինչեւ հինգ ժամ։

Հարկ է նշել, որ ի տարբերություն սիգարետի ծխի, նիկոտինըկանցերոգեն ազդեցություն չունի, փոխարենն առաջացնում է կախվածություն։ Հետեւաբար, սխալ է այն տեսակետը, որ նիկոտինը համարվում է սիգարետիամենավնասակար բաղադրիչը: Ծխողիեւ շրջապատող անձանց առողջությանն ամենամեծ վնասը հասցնում են հենց այրման պրոդուկտները:

Ի՞նչ սկզբունքով են աշխատում սիգարետի այլընտրանքները․

Սիգարետից ավելի քիչ վնասակար ցանկացած այլընտրանք, օրինակ՝ IQOS-ը, էլեկտրոնային սիգարետները, վեյփերը, աշխատում են առանց այրման, հետեւաբար ծուխ չի արտազատում։ Մեզ հայտնի IQOS-ը ծխախոտը ոչ թե այրում, այլ ուղղակի տաքացնում է մինչեւ ճշգրտորեն վերահսկվող ջերմաստիճան, ինչի հետեւանքով էլ արտազատվող վնասակար նյութերի ընդհանուր ծավալը նվազում է 95տոկոս-ով՝ սիգարետի համեմատ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք IQOS-ի գոլորշին նույնչափ աղտոտում է օդը փակ տարածքներում:

Ինչպե՞ս է IQOS-ը ազդում օդի որակի վրա․ գիտական փորձի արդյունքները․

IQOS արտադրող «Ֆիլիպ ՄորրիսԻնթերնեյշնլ» ընկերությունը հատուկ պայմաններում փորձ է անցկացրել՝ պարզելու համար, թե սարքի օգտագործումը որքանով է ազդում օդի որակի վրա:

Փորձի համար ստեղծվել է հատուկ սենյակ՝ 24.1 քառակուսի մետր մակերսով, որը հագեցած է կահույքով, ժամանակակից տեխնիկայով, օդափոխման համակարգով, ինչպես նաեւ մի քանի սարքերով, որոնք թույլ են տալիս ստուգել՝ ի՞նչ միացություններ են առկա օդում:

Չափումներն իրականացվել են միջազգային չափորոշիչների հիման վրա, իսկ փորձի մեթոդաբանությունը համապատասխանել է ISO ստանդարտներին:

Օդում առկա քիմիական միացությունները չափող հատուկ սարքերը ցույց են տվել, որ ծխածոտի ծխի դեպքում կտրուկ բարձրանում է ածխածնի մոնօքսիդի (CO) մակարդակը: Ածխածնի մոնօքսիդը թունավոր գազ է, չունի հոտ եւ համ, շնչելիս մեծ քանակի դեպքում բերում է կոմայի եւ մահվան, քիչ քանակը թուլացնում է սրտի աշխատանքը, առաջացնում է գլխապտույտ, քանի որ ավելի քիչ թթվածին է տեղափոխվում դեպի մարդու օրգանները, այդ թվում դեպի սիրտ եւ ուղեղ:

IQOS-ի օգտագործման պարագայում ածխածնի մոնօքսիդ չի արտազատվել (գրաֆիկում նշված է բաց կանաչ գույնով): Այսպիսով, սենյակի այն հատվածի օդը, որտեղ օգտագործվել է IQOS, որակի առումով չի զիջում այն հատվածի օդին, որտեղ որեւէ սարք չի օգտագործվել, ուստի կարող ենք փաստել, որ IQOS-ը բացասաբար չի ազդում օդի որակի վրա։ 

ծուխ

Բացի այդ ի տարբերություն սովորական սիգարետի, IQOS-ը ծխի աղբյուր չէ, հետեւաբար, շրջապատի մարդիկ էլ չեն ենթարկվում երկրորդային ծխի ազդեցությանն ու չեն դառնում պասիվ ծխող:

Ի դեպ 30-ին ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը թույլատրել էIQOS-ի վաճառքը ԱՄՆ տարածքում։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ ի թիվս այլ դիտարկումների սարքը ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, քան սիգարետը, եւ կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։ IQOS-ն առաջինը կվաճառվի ԱՄՆ Ատլանտա ու Կալիֆորնիա նահանգներում։