Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը զգուշացրել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նավատորմի դեմ հնարավոր գործողության մոտեցող ժամանակի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։

Ավելի վաղ Իրանի պետական ​​IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների արդյունքում ոչնչացել են երկու նավամատույց և նավերի տեղաշարժի կառավարման աշտարակը։

«Ամերիկացիներն ամեն պահի մոտեցնում են իրենց «X ժամին»՝ տարածաշրջանային ջրերում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ծովային ստորաբաժանումների դեմ գործողությանը», – ասվում է հայտարարության մեջ։

Share.