Արման Եղոյանը՝ 40 տարով իշխանության գալու մասին

Այս արագ զարգացող աշխարհում նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող նման պնդում անել, էլ ուր մնաց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները.Եղոյան

Ոչ մի իշխանություն, նույնիսկ բռնապետական իշխանությունները չի կարող նման պնդում անել: Այս մասին, այսօր՝ հուլիասի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, թե ինքն ասել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով:

«Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք ինչ եղավ: Այս արագ զարգացող աշխարհում նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող նման պնդում անել, էլ ուր մնաց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները»,-ընդգծեց Եղոյանը՝ հավելելով, որ իրենք 5 տարով են մանդատ ստացել, որից կես տարին անցել է. «4,5 տարի հետո կերեւա»,-հավելեց նա: