Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը:
«Վարչապետը կայացրել է որոշում: Այն ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության եւ օրենքների»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը:
0Comments