ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ: Պուտինը նշել է, որ բարեկամական, եղբայրական կապերը երկու երկրների հարաբերությունների ամրության գրավական են:
«Կարևոր է, որ բարեկամական կապերն ու փոխօգնությունը, որ մեզ են ժառանգվել հայրերից ու պապերից, այսօր էլ ռուս-բելառուսական հարաբերությունների ամրության երաշխավորն են»,- ասել է նա:
Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանն ու Բելառուսը հետագայում ևս հաջողությամբ կզարգացնեն երկկողմ կառուցողական համագործակցությունը:
0Comments