Վատիկանում պնդում են, որ քահանաները չեն կարող բացահայտել տեղեկությունը, որը լսել են խոստովանքի ժամանակ: Վատիկանն այդպիսով արձագանքել է Ավստրալիայի միջոցներին, որոնցով քահանաները ստիպված են բացահայտել լսած տեղեկությունը, եթե դա սեռական բռնության դեպք է, հաղորդում է Reuters-ը:
Վատիկանի համապատասխան փաստաթղթում նշվում է, որ ոչ մի կառավարություն կամ օրենք չի կարող հոգեւորականներին ստիպել խախտել խոստովանքի գաղտնիությունը, քանի որ «այդ պարտքը գալիս է Աստծուց»:
Փաստաթղթում ասվում է նաեւ «կաթոլիկ եկեղեցու դեմ տագնապալի բացասական նախապաշարմունքը»:
Երկրների մեծամասնության իրավական համակարգերը հարգում են կաթոլիկ հոգեւորականների՝ խոստովանքի գաղտնիությունը պահելու իրավունքը, սակայն ողջ աշխարհում սեռական բռնության ճգնաժամը պատճառ է դարձել այդ իրավունքի վիճարկման համար, գրում է news.am:
Ավստրալիան կոշտ միջոցներ է սահմանել, որոնք հոգեւոր առաջնորդներին պարտադրում են հայտնել երեխաների հետ կոպիտ վերաբերմունքի մասին:
Մինչ այժմ նման օրենքներ են սահմանել Ավստրալիայի 8 նահանգներից երկուսը:
Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի եկեղեցական առաջնորդները դեմ են այդ օրենքներին:
0Comments