Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ է հանդարտեցնել իրադրությունը եւ զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերել այս ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ էսկալացիայով, հատկապես ռազմական, որեւէ բան շահել չի լինի: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի իրադրությունը հանդարտվի»,-ասել է նա՝ պատասխանելով խոցված ամերիկյան անօդաչուի հետ կապված իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին:
0Comments