Վահե Գրիգորյանը ներողություն կխնդրի՞ Արմեն Սարգսյանից

Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել. Գրիգորյան

 

Այսօր՝ հունիսի 18-ին, Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ի վերջո ներողություն խնդրելու է արդյո՞ք նախագահ Արմեն Սարգսյանից նախկինում ասած խոսքերի համար, ասաց, որ 4-րդ նախագահի ընտրության կարգի վերաբերյալ հարցին պատասխան տվել է. «Ինչ վերաբերում է վիրավորական արտահայտություններին, ապա ինձ ճանաչող յուրաքանչյուր մեկը կվստահեցնի, որ ինձ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ ներողություն խնդրելը և դրանով թեման փակելը: Ես հիմա պաշտոնական կարգավիճակում եմ, ես այդ պաշտոնական կարգավիճակն ունեի նաև թեկնածու եղած ժամանակ: Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում, և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր արտահայտվելու ազատության իրավունքի շրջանակերում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի իրենք ներողություն խնդրելու հարցի առջև կանգնեն: Ներողություն խնդրելըւ բարոյական հարթության մեջ է: Խոսքը վերաբերում է ազատ քաղաքաացու և օպետության գլխի կամ պետության գլխի հավակնորդի հարաբերություններին, որտեղ գործում է ազատ արտահայտվելու իրավունքը: