Երեկվա հրդեհից այրվել է Հաղպատի վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ), հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
0Comments