«Ադեկվադ»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։
Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։ Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։
Մենք կանք և չենք հանձնվելու»:
«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներին ոստիկանները ձերբակալել ու տարել են Կենտրոնի ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է անդամներից Արթուր Դանիելյանը:
Նա նշել է, որ իրավական առումով չգիտի, թե ինչպես է սրա դեմ հնարավոր պայքարել: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն ահաբեկել են:
Այնուհետև նրանց ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որ Արթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգի ձերբակալվել է Ոստիկանության բակում:
<p>
0Comments