Ձկան յուղի ու վիտամին D-ի հաճախակի ընդունումը չի կանխում օրգանիզմում 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս մասին New England Journal of Medicine պարբերականում լայնածավալ հոդված են հրապարակել ԱՄՆ բժիշկները:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ այդուհանդերձ, այս երկու բաղադրամասերը կարող են դանդաղեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման ընթացքը:
«Մեր գործընկերներն արդեն խոսել են օրգանիզմում վիտամին D-ի պակասի և 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացման հավանականության միջև եղած կապի մասին: Մկ այլ հետազոտության արդյունքներով պարզ էր դարձել, որ այն բարելավում է ինսուլին արտադրող բջիջների աշխատանքը: Միևնույն ժամանակ, որևէ մեկը չի ստուգել՝ արդյո՞ք այն կարող է դանդաղեցնել կամ կանխել հիվանդության առաջացումը»,- գրել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետ Մառլին Սթեյթընը:
Աղբյուրը ներկայացնում է նաև ԱՀԿ-ի տվյալները շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թվի վերաբերյալ: Համաձայն դրա` աշխարհում կա շաքարային դիաբետ ունեցող 347 միլիոն մարդ:
Նշվում է, որ այդ խնդիրն ունեցող 10 մարդկանցից 9-ի մոտ այն 2-րդ կարգի է: Գիտնականներն եկել են այն եզրահանգման, որ արդեն 2030 թվականին շաքարային դիաբետը կարող է մարդկանց մահացությունների 7-րդ խոշորագույն պատճառը դառնալ:
Խնդրի վերաբերյալ գործնականում պատկերացում կազմելու համար Սթեյթնի մասնագիտական խումբը փորձարկում է արել:
Նասնագետները չեն պնդում, որ խնդրից խուսափելը կամ դրա զարգացման ընթացքի դանդաղեցումը հնարավոր չէ: Նրանք այդ գործում առավել արդյունավետ են համարում կյանքի որակը փոխելը ու հակադիաբետիկ դեղամիջոցներ օգտագործելը:
0Comments