Չե՞ք տեսնում ձեր քայլերի վտանգավորությունն ու հետևանքների անկանխատեսելիությունը

Իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք. Ռուբեն Հակոբյանը՝ դիմել է իշխանություններին

Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան Ռուբեն Հակոբյանը՝ դիմելով իշխանություններին ու անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին:

Հակոբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

« Իսկապե՞ս այդքան անմեղսունակ եք:

Արձանագրենք՝
- Մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն Արցախի իշխանության ներկայացուցիչներին չեն հրավիրում Մայիսի 28-ի տոնակատարություններին... 
- Ն.Փաշինյանն Արցախում դավադիր պատերազմ հրահրողների և որոշ շրջաններ թշնամուն հանձնողների մասին՝ հեռուն գնացող և վտանգավոր միտում ունեցող սադրիչ հայտարարություններ է անում... 
- «Կոմերսանտին» Է.Մահմեդյարովը հարցազրույց է տալիս՝ Ն.Փաշինյանից դրական ակնկալիքների և նախկինների նկատմամբ ակնհայտ ժխտողական վերաբերմունքի մասին ...
- Հեղափոխականը հրապարակավ Արցախի նախագահի գլուխը ցխելու պատրաստակամություն է հայտնում...
-Սահմաններում հակարակորդի կողմից անընդմեջ զորավարժություններ են անցկացվում... 
- Ն.Փաշինյանն՝ Արցախում և Հայաստանում բացահայտ պառակտողական քաղաքականություն է իրականացնում, ինչի դեմ հասարակությունը և քաղաքական ուժերը այս տարիների ընթացքում միշտ պայքարել են... 
- Ն.Փաշինյանը հակասահմանադրական քայլերով սեփականաշնորհում է դատաիրավական ոլորտը, ինչին անդրադառնում են ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնածողովը՝ իրենց զգուշացնող նամակներով... Եվ... և ... և...
...Իսկ հարևանը չի թաքցնում ՝ անթաքույց պատրաստվում է պատերազմի... 
...Լավ՝ իսկապե՞ս քաղաքականապես այդքան անմեղսունակ եք ... Չե՞ք տեսնում ձեր քայլերի վտանգավորությունն ու հետևանքների անկանխատեսելիությունը...»: