«Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան 9-ին լինի, ես պատրաստ եմ»,-դատավորների արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դատական համակարգերի փոփոխություններին։
Նա նշեց, որ հայտարարագրել է 3 միլիոն դրամ եւ 3000 ԱՄՆ դոլար, տարեկան իր եկամուտը կազմում է 6 մլն դրամ, որը գոյանում է իր աշխատավարձից։
Հարցին, թե հարազատներից մեկի, օրինակ՝ զոքանչի անունով ոչինչ չի գրանցել, պատասխանեց. «Զոքանչիս անունով ոչ մի գույք չունեմ, չեմ ունեցել»:
Նրա խոսքով՝ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա, և հույս ունի, որ արվող փոփոխությունները կտանեն դեպի դրականը։
0Comments