ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքում Մեղրիի մուրաբաների գործարանի տաղավարի մոտ խնդրեցին՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ գործարանները կարողանան բնական գազ օգտագործել:
«Կուզեի, որ Մեղրիի գազի հարցը լուծվեր, պարոն վարչապետ: Այսօր մեր գործարանը մազութ է օգտագործում, որի պատճառով, միայն էներգակիրների մասով ապրանքի ինքնարժեքը 40-50 տոկոս թանկանում է»,-ասաց գործարարը:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիան չի՞ կարող փոխարինել մազութին, գործարարն ասաց, որ այդպես նույնպես թանկ է ստացվում:
«Արևային պանելներով փորձում ենք, բայց դրա արդյունավետությունը տաք ջուրն է լինելու»,- արձագանքեց գործարարը:
Վարչապետն էլ արձագանքեց. «Նայում ենք ձեր առաջարկները»:
0Comments