Ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել», ապա բերման ենթարկել Դերժավայի Արկադիի թիկնազորին

Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը

«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը, «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթևեկելն է եղել: