Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապամոնտաժում են Նար-Դոս փողոցի կրպակները, նայում եմ մեկնաբանությունները՝ ինչպես կարելի է մարդկանց զրկել վերջին եկամտից ու դրա նման սրտաճմլիկ բաներ.... Ուզում եմ հարցնել՝ դուք երբևէ եղե՞լ եք Նար-Դոսում, տեսե՞լ եք այդ խայտառակությունը, որը երևի աֆրիկյան ամենահետամնաց երկրներում էլ չեք տեսնի.... Էդ փողոցում մայթ չկա.... Հենց այդպես՝ զավթել են բոլոր մայթերն ու քեզ ասում են՝ թքած ունեմ քեզ վրա, որտեղով ուզում ես քայլիր.... Էդ սրտաճմլիկությունը գրելուց առաջ ուղղակի մի հատ փորձեք քայլել Նար-Դոսով... Զգույշ քայլեք, որովհետև ստիպված եք լինելու դուրս գալ փողոցի երթևեկելի մաս...»։
Էդ սրտաճմլիկությունը գրելուց առաջ ուղղակի փորձեք քայլել Նար-Դոսով.Արմեն Դուլյան
Զավթել են բոլոր մայթերն ու քեզ ասում են՝ թքած ունեմ քեզ վրա
0Comments