ԱՄՆ-ից գիտնականները բացահայտել են, որ գոյություն ունեն ֆիզիկայի օրենքներ, որոնք գտնվում են ընդունված տիեզերական մոդելների սահմաններից դուրս, հաղորդում է Planet Today-ը՝ հղում անելով arXiv.org կայքին:
Գիտնականները կիրառել են Հաբլի հաստատունը որոշելու համար ստանդարտ մոմերի մեթոդը: Մեթոդը կայանում է աստղագիտական օբյեկտների հեռավորությունը չափելու համար դրանց փայլի եւ լուսավորման հիման վրա:
Որպես ստուգիչ աստղագիտական օբյեկտներ կիրառվել են ցեֆեիդները՝ զարկող լուսատուները, որոնց լուսավորումը կախված է լուսավորության փոփոխության փուլից:
«Մենք հաշվարկել ենք յոթանասուն ցեֆեիդների լուսավորությունը, որոնք տեղակայված են Մեծ Մագելանյան Ամպի մեջ: Արդյունքները թույլ տվեցին զգալիորեն բարձրացնել արտատիեզերական տարածությունների սանդղակի տատանման աստիճանը: Մենք ճշտել ենք, մասնավորապես, նորագույն Ia տեսակի հեռավորությունները, որոնք այլ տեսակի «ստանդարտ մոմեր են» եւ թույլ են տալիս որոշել հեռավոր գալակտիկաների տարածությունը»,-պատմել են հետազոտողները:
Հաբլի նոր հաստատունը տարբերվում է ավելի վաղ անցվացված հետազոտություններից:
Տարբերությունը ցույց է տալիս, որ անգամ ամենաճշգրիտ տիեզերական մոդելները դեռեւս չեն համապատասխանում իրական Տիեզերքին: Հենց այդտեղ է, ըստ գիտնականների, թաքնված տիեզերական մասշտաբների գաղտնիքը:
0Comments